1) Տեղեկատվություն անձնական տվյալների հավաքագրման մասին և պատասխանատու անձի կոնտակտային տվյալներ
1.1 Ողջունում ենք ձեզ մեր կայքում և շնորհակալություն ենք հայտնում հետաքրքրության համար։ Ստորև կներկայացնենք ձեզ, թե ինչպես են ձեր անձնական տվյալները մշակվում, երբ օգտվում եք մեր կայքից։ Անձնական են համարվում բոլոր այն տվյալները, որոնք նույնականացնում են ձեր անձը։
1.2 Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի համատեքստում այս կայքում տվյալների համար պատասխանատու է
Հորիզոն բիզնես գործակալություն ՍՊԸ-ն
հասցե՝ Մամիկոնյանց 23, բնակարան 34,
փոստային ինդեքս՝ 0014,
Երևան, Հայաստանի Հանրապետություն,
հեռախոսահամար՝ +374 (0) 94801501,
էլ․ փոստի հասցե՝ info@horizonarmenia.com:
Անձնական տվյալների մշակման համար պատասխանատու անձը այն ֆիզիկական կամ իրավաբանական անձն է, որը միանձնյա կամ այլոց հետ համատեղ որոշում է անձնական տվյալների մշակման նպատակները և եղանակները։
1.3 Այս կայքը օգտագործում է SSL, համապատասխանաբար, TLS կոդավորումն անվտանգության նկատառումներով` պաշտպանելու անձնական տվյալների փոխանցումը և ցանկացած այլ գաղտնի բովանդակություն (օրինակ՝ պատվերներ կամ հարցումներ պատասխանատու անձին): Դուք կարող եք ճանաչել գաղտնագրված կապը «https: //» տողով և ձեր դիտարկիչի բարում գտնվող կողպեքի պատկերակով:
2) Տվյալների հավաքագրում մեր կայք այցելելիս
Մեր կայքից զուտ տեղեկատվական նպատակով օգտվելիս, այսինքն՝ եթե դուք չեք գրանցվում կամ տվյալներ չեք տրամադրում մեզ, մենք միայն հավաքագրում ենք այն տվյալները, որոնք ձեր դիտարկիչը փոխանցում է մեր սերվերին (այսպես կոչված «սերվերի մուտքի ֆայլեր): Երբ այցելում եք մեր կայք, մենք հավաքագրում ենք հետևյալ տեղեկատվությունը, որը տեխնիկապես անհրաժեշտ է մեզ՝ կայքը ցուցադրելու համար։
–Ձեր այցելած էջը
–Մուտքի պահի ամսաթիվն ու ժամը
–Ուղարկված տվյալների քանակը բայթերով
–Այն աղբյուրը, հղումը, որից դուք այցելել եք կայքը
–Օգտագործված դիտարկիչը
–Օգտագործված օպերացիոն համակարգը
– Oգտագործված IP հասցեն (հնարավոր է անանուն ձևով)
Մշակումն իրականացվում է համաձայն ՀՀ օրենսդրության Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի` հիմնվելով մեր օրինական շահագրգռվածության վրա` ուղղված մեր կայքի կայունությունն ու ֆունկցիոնալությունը բարելավելուն: Տվյալները չեն փոխանցվում կամ օգտագործվում այլ կերպ: Այնուամենայնիվ, մենք իրավունք ենք վերապահում հետադարձաբար ստուգելու սերվերի գրանցամատյանները, եթե լինեն կոնկրետ ապացույցներ, որոնք կմատնանշեն անօրինական օգտագործման:
3) Cookie-ներ
Մեր կայք այցելությունը գրավիչ դարձնելու և որոշակի գործառույթների օգտագործումը հնարավոր դարձնելու համար մենք տարբեր էջերում օգտագործում ենք այսպես կոչված cookie-ներ։ Սրանք փոքր տեքստային ֆայլեր են, որոնք պահպանվում են ձեր սարքում։ Որոշ cookie-ներ, որոնք մենք օգտագործում ենք, ջնջվում են դիտարկիչի աշխատաշրջանի ավարտից հետո, այսինքն դրանք ջնջվում են դիտարկիչը փակելուց հետո (այսպես կոչված աշխատաշրջանի cookie-ներ): Այլ cookie-ներ մնում են ձեր հեռախոսում և թույլ են տալիս մեզ կամ մեզ կապակցված անձանց (երրորդ կողմի cookie-ներ) ճանաչել ձեր դիտարկիչը ձեր հաջորդ այցելության ժամանակ (մշտական cookie-ներ): Եթե cookie-ները տեղադրված են, դրանք հավաքագրում և մշակում են օգտագործողի մասին կոնկրետ տեղեկատվություն, ինչպես, օրինակ, դիտարկիչի կամ գտնվելու վայրի մասին տվյալները, ինչպես նաև IP հասցեի արժեքները՝ անհատական չափով։ Մշտական cookie-ներն ավտոմատ կերպով ջնջվում են որոշակի ժամանակահատվածից հետո, որը կարող է տարբերվել՝ կախված cookie-ից։
Եթե անհատական անձնական տվյալները մշակվում են մեր կողմից ներդրված տարբեր cookie-ների կողմից, ապա մշակումն իրականացվում է Տվյալների պաշտպանության ընդհանուր ընթացակարգի համաձայն՝ պաշտպանելու մեր օրինական շահերը՝ լավագույնս ապահովելով մեր կայքի ֆունկցիոնալությունը, ինչպես նաև հաճախորդների համար էջի ձևավորումը հարմարավետ և արդյունավետ դարձնելով։
Որոշակի հանգամանքներում մենք աշխատում ենք գովազդային գործընկերների հետ՝ ձեզ համար մեր կայքն ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Այս նպատակով՝ երբ մեր կայք եք այցելում, մեր գործընկեր ընկերությունների cookie-ները պահպանվում են ձեր կոշտ սկավառակի վրա (երրորդ կողմի cookie-ներ): Եթե մենք համագործակցենք վերոնշյալ գովազդային գործընկերների հետ, ձեզ անհատապես և առանձին տեղյակ կպահեն, թե ինչպես են օգտագործվելու նմանատիպ cookie-ները, ինչպես նաև այն մասին, թե ինչ շրջանակում է հավաքագրվելու տեղեկատվությունը։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ դուք կարող եք այնպես կարգավորել ձեր դիտարկիչը, որ տեղեկանաք cookie-ների կարգավորումների մասին և ինքներդ որոշեք՝ արդյոք ընդունել, թե մերժել cookie-ները կոնկրետ դեպքերում կամ ընդհանրապես։ Յուրաքանչյուր դիտարկիչ տարբերվում է cookie-ների կառավարման ձևով։ Սա նկարագրվում է յուրաքանչյուր դիտարկիչի «Օգնություն» ընտրացանկում, որը բացատրում է, թե ինչպես փոխել cookie-ների կարգավորումները։ Հղումները ներկայացնում ենք ստորև․
Internet Explorer` https://support.microsoft.com/en-us/help/17442/windows- internet-explorer-delete-manage-cookies
Firefox` https://support.mozilla.org/en/kb/cookies-allow-and-dispose
Chrome` https://support.google.com/chrome/answer/95647?hl=en&hlrm=en
Safari` https://support.apple.com/kb/ph21411?locale=en_US
Opera` https://help.opera.com/en/latest/web-preferences/#cookies
Խնդրում ենք հաշվի առնել, որ եթե չընդունեք cookie-ները, ապա մեր կայքի ֆունկցիոնալությունը կարող է սահմանափակվել։
4) Երբ կապվում եք մեզ հետ, (օր․՝ կոնտակտային ձևի կամ էլ․ փոստի միջոցով), հավաքագրվում են անձնական տվյալներ։ Թե որ տվյալներն են հավաքարգրվում կոնտակտային ձևի դեպքում, կարելի է տեսնել համապատասխան կոնտակտային ձևում։ Այս տվյալները պահպանվում և օգտագործվում են բացառապես ձեր հարցմանը պատասխանելու նպատակով կամ տեխնիկական ադմինիստրացիայի հետ կապ հաստատելու համար։ Տվյալների մշակման իրավական հիմքը մեր օրինաչափ շահագրգռվածությունն է՝ պատասխանելու ձեր հարցմանը՝ Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի համաձայն։
5) Տուժած անձի իրավունքները
5.1 Տվյալների պաշտպանության գործող օրենքը տվյալների պաշտպանության համապարփակ իրավունքներ (տեղեկատվության և միջամտության իրավունքներ) է շնորհում անձնական տվյալների մշակման համար պատասխանատու անձին, ինչի մասին տեղեկություններ կտրամադրենք ստորև․
– Տեղեկատվության տրամադրման իրավունք՝ համաձայն Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի։ Մասնավորապես, դուք իրավունք ունեք տեղեկություններ ստանալու մեր կողմից մշակված անձնական տվյալների, մշակման նպատակների, մշակված անձնական տվյալների կատեգորիաների, հասցեատերերի կամ հասցեատերերի կատեգորիաների մասին, որոնց բացահայտվել կամ բացահայտվում են ձեր տվյալները, պահպանման պլանավորված ժամկետը կամ պահպանման ժամկետը որոշելու չափանիշները։
–Դուք իրավունք ունեք անմիջապես ուղղելու ձեզ վերաբերող սխալ տվյալները և/կամ լրացնելու մեր կողմից պահպանվող ձեր թերի տվյալները։
–Դուք իրավունք ունեք պահանջելու ջնջել ձեր անձնական տվյալները, եթե Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի պահանջները չեն բավարարվում։ Այնուամենայնիվ, այս իրավունքը չի գործում, երբ, մասնավորապես, այս տվյալները պահանջվում են իրավական պարտավորության իրականացման, հանրային շահի նկատառումների կամ իրավական պահանջների հաստատման համար։
– Մշակման սահմանափակման իրավունք՝ համաձայն Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի։ Դուք իրավունք ունեք պահանջելու ձեր անձնական տվյալների մշակման սահմանափակում այնքան ժամանակ, քանի դեռ ստուգվում է ձեր տվյալների ճշգրտությունը,
–Տեղեկացվելու իրավունք՝ համաձայն Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի։ Եթե դուք պատասխանատու անձի նկատմամբ ունեք անձնական տվյալներն ուղղելու, ջնջելու կամ տվյալների մշակումը սահմանափակելու իրավունք, նա պարտավոր է ուղղել կամ ջնջել տվյալները բոլոր այն հասցեատերերի մոտ, որոնց բացահայտվել են ձեզ հետ կապված անձնական տվյալները, կամ սահմանափակել մշակումը, բացառությամբ այն դեպքերի, քանի դեռ ապացուցված չէ, որ դա անհնար է կամ անհամաչափ։ Դուք իրավունք ունեք տեղեկանալու այս հասցեատերերի մասին։
– Տվյալների փոխանցման իրավունք՝ համաձայն Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի։ Դուք իրավունք ունեք ստանալու մեզ տրամադրված ձեր անձնական տվյալները կառուցվածքային, ընդունելի և մեքենայական ընթեռնելի ձևաչափով կամ խնդրել փոխանցել դրանք այլ պատասխանատու անձի, որքանով դա տեխնիկապես հնարավոր է։
–Դուք իրավունք ունեք ցանկացած պահի չեղարկելու տվյալների մշակման ժամանակ տրված համաձայնությունը՝ ապագայի համար։ Չեղյալ հայտարարելու դեպքում մենք անմիջապես կջնջենք տվյալները, քանի որ տվյալների հետագա մշակումը չի կարող հիմնված լինել իրավական հիմքերի վրա՝ առանց համաձայնության տվյալների մշակման համար։ Համաձայնության չեղարկումը չի ազդում համաձայնության հիման վրա իրականացված տվյալների մշակման օրինականության վրա մինչև համաձայնության չեղյալ հայտարարումը։
–Եթե կարծում եք, որ ձեզ վերաբերող անձնական տվյալների մշակումը հակասում է Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգին, դուք իրավունք ունեք բողոքելու վերահսկիչ մարմնին։
5.2 Առարկության իրավունք
Եթե ձեր անձնական տվյալները հիմնված են օրինական շահերի վրա՝ ըստ Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի: Դուք ունեք առարկության ընդհանուր իրավունք, որը մենք իրացնում ենք առանց կոնկրետ պատճառ նշելու։ Եթե ցանկանում եք օգտվել չեղարկելու կամ առարկելու ձեր իրավունքից, խնդրում ենք էլ․ նամակ ուղարկել m.hesam@fm-trading.de հասցեին։
6) Անձնական տվյալների պահպանման տևողությունը հիմնված է պահպանման համապատասխան օրինական ժամկետի վրա (օրինակ՝ առևտրային և հարկային պահպանման ժամկետները): Վերջնաժամկետից հետո համապատասխան տվյալները կանոնավոր կերպով ջնջվում են, եթե դրանք այլևս չեն պահանջվում պայմանագրի կատարման կամ պայմանագրի մեկնարկի համար։